Վարչապետի որոշումներ

26 Նոյեմբերի 2019, 1746 - Ա

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության դատախազության առաջին բաժնի պետ Լևոն Բաղդասարյանի՝ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված հրազենը և ռազմամթերքը Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմնից ստանալու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 2-3-ը Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023