Վարչապետի որոշումներ

26 Նոյեմբերի 2019, 1760 - Ա

ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Լիտվայի Հանրապետության մի շարք պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ռազմավարական հաղորդակցության և ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ ընդհանուր մոտեցումները քննարկելու նպատակով՝ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին 2019 թվականի դեկտեմբերի 15-17-ը ներառյալ գործուղել Լիտվայի Հանրապետություն (քաղաք՝ Վիլնյուս):
2. Վլադիմիր Կարապետյանի՝ Լիտվայի Հանրապետություն (քաղաք՝ Վիլնյուս) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023