Վարչապետի որոշումներ

26 Նոյեմբերի 2019, 1758 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 740-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) դադարեցնել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ներքին աուդիտի վարչության գործունեությունը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-Լ որոշման հավելվածի 32-րդ կետի 2-րդ ենթակետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 1-ից։

 

Արխիվ

2024

2023