Վարչապետի որոշումներ

26 Նոյեմբերի 2019, 1759 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆԻՍԻ 11-Ի N 747- Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 747 - Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կառուցվածքում ներքին աուդիտի բաժնի գործունեությունը դադարեցնել.
2) այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 21-րդ կետի 7-րդ ենթակետը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 1-ից:

Արխիվ

2024

2023