Վարչապետի որոշումներ

4 Դեկտեմբերի 2019, 1805 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի երկրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով՝ 2019 թվականի դեկտեմբերի 15-ից 17-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման ծախսերը կատարել՝
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանինը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանինը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանինը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանինը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանինը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանինը՝ 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցինը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական Աննա Աղաջանյանինը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի կցորդ Մերի Սեփյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում համապատասխան նախարարների տեղակալների՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն հաշվետվություններ ներկայացնելը:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սեդրակ Բարսեղյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն հաշվետվություն ներկայացնելը:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ավետ Ադոնցի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ հաշվետվություն ներկայացնելը:

Հավելված

 

Արխիվ

2024

2023