Վարչապետի որոշումներ

3 Դեկտեմբերի 2019, 1793 - Ա

ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մեկ օրը՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին:
2. Էրիկ Գրիգորյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:

 

Արխիվ

2024

2023