Վարչապետի որոշումներ

4 Դեկտեմբերի 2019, 1809 - Ա

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին 2019 թվականի դեկտեմբերի 9-10-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության բարձրաստիճան համաժողովին և «ԱՊՀ երկրներում ֆինանսական կրթություն» թեմայով կլոր սեղանին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Լուսինե Առաքելյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լուսինե Առաքելյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023