Վարչապետի որոշումներ

6 Դեկտեմբերի 2019, 1818 - Ա

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին 2019 թվականի դեկտեմբերի 10-16-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Հայնան)` մասնակցելու «Արևադարձային գյուղատնտեսական մշակաբույսերի միջազգային ձմեռային տոնավաճառ Չինաստան-2019» խորագրով միջոցառմանը:
2. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Պետրոսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Հայնան) գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Տիգրան Պետրոսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Հայնան) գործուղման ավիատոմսի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Արխիվ

2024

2023