Վարչապետի որոշումներ

9 Դեկտեմբերի 2019, 1832 - Ա

ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏՅՈՄ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության երկաթուղային տրանսպորտի քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Տիգրան Գասպարյանին և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Արտյոմ Ղազարյանին 2019 թվականի դեկտեմբերի 9-10-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Երկաթուղու հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով:
2. Արմեն Սիմոնյանի և Տիգրան Գասպարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արտյոմ Ղազարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023