Վարչապետի որոշումներ

11 Դեկտեմբերի 2019, 1871 - Ա

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 10-ի N 350-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին նշանակել հանձնաժողովի հայկական կողմի նախագահ:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարի թեկնածություն:

Հավելված

Արխիվ

2024

2023