Վարչապետի որոշումներ

12 Դեկտեմբերի 2019, 1888 - Ա

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գրիգորյանին 2019 թվականի դեկտեմբերի 16-21-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես)` փորձի փոխանակման համար ճանաչողական այց կատարելու նպատակով:
2. Արմեն Հարությունյանի և Արմեն Գրիգորյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հարությունյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023