Վարչապետի որոշումներ

19 Դեկտեմբերի 2019, 1946 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1637-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 7-ի «Գեղամ Վարդանյանին, Արմեն Գրիգորյանին, Հայկ Պետրոսյանին և Արմեն Աբրահամյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 1637-Ա որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2. Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի և Արմեն Աբրահամյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Գեղամ Վարդանյանի գործուղման ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:

Արխիվ

2024

2023