Վարչապետի որոշումներ

25 Դեկտեմբերի 2019, 1960 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1490-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 16-ի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 1490-Ա որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Իրավական ակտի վերանագիրն ու տեսակը» սյունակից հանել «Կենտրոնական դեպոզիտարիա» և «ինչպես նաև առևտրային բանկեր» բառերը.
2) «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «2019 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2019 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:

Արխիվ

2024

2023