Վարչապետի որոշումներ

26 Դեկտեմբերի 2019, 1965 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման 2-րդ կետից հանել «՝ բացառությամբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, որոնց գլխավոր քարտուղարները կարող են ունենալ 2 տեղակալ» բառերը:

Արխիվ

2024

2023