Վարչապետի որոշումներ

27 Դեկտեմբերի 2019, 1976 - Ա

ՎԱՀԱԳՆ ՎԵՐՄԻՇՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին 2020 թվականի հունվարի 11-ից 14-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Քուրշավել)` Քուրշավելի, Մերիբել Մոթարետի և Լա Տանիայի բարձրաստիճան ղեկավար կազմի գործարար հանդիպումներին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վահագն Վերմիշյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Քուրշավել)` գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Արխիվ

2024

2023