Վարչապետի որոշումներ

30 Դեկտեմբերի 2019, 1987 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 702-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 21-րդ հոդվածով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝
ա. կոմիտեի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչությունը բաժանել` ստեղծելով հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչություն, զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները,
բ. կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունն ու խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը միաձուլել` ստեղծելով հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումը.
2) որոշմամբ հաստատված կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ անվանափոխությունները՝
ա. վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչությունն անվանափոխել վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության,
բ. կազմակերպման և հսկողության վարչությունն անվանափոխել հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության,
գ. ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունն անվանափոխել համալիր հարկային ստուգումների վարչության.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023