Վարչապետի որոշումներ

10 Հունվարի 2020, 28 - Ա

ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին 2020 թվականի հունվարի 11-15-ը գործուղել Աբու Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ)` Աբու Դաբի կայունության շաբաթ 2020» խորագրով ամենամյա միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023