Վարչապետի որոշումներ

13 Հունվարի 2020, 29 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Միավորված ազգերի կազմակերպության Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի 35-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետության երրորդ ազգային զեկույցի քննարկմանը մասնակցելու նպատակով 2020 թվականի հունվարի 22-28-ը Շվեյցարիայի Համադաշնություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Քրիստիննե Գրիգորյանինը, Ժաննա Անդրեասյանինը, Դավիթ Մելքոնյանինը, Տիգրան Մուկուչյանինը, Արմեն Ղուկասյանինը, Ռոբերտ Ստեփանյանինը, Արմեն Ղազարյանինը և Աննա Մկրտումյանինը՝ 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արտակ Ապիտոնյանինը, Կարինե Սուջայանինը և Լուսինե Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել գործուղումից հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023