Վարչապետի որոշումներ

21 Հունվարի 2020, 64 - Ա

ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ՄՈՒՍՈՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Արսեն Մուսոյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանին 2020 թվականի հունվարի 22-24-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն՝ Մինսկի ավտոմոբիլային գործարան (ՄԱԶ) այցելելու, ինչպես նաև գործարանի գլխավոր տնօրինության հետ տեխնիկական-առևտրային բանակցություններ վարելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Սիմոնյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023