Վարչապետի որոշումներ

22 Հունվարի 2020, 69 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 698-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 698-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կառուցվածքում՝
1) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ռազմավարության պլանավորման և հեռանկարային ծրագրերի վարչությունը միացնել ծրագրերի կառավարման վարչությանը և ծրագրերի կառավարման վարչությունն անվանափոխել ծրագրերի վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.
2) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող թվայնացման, կապի և փոստի վարչությունից առանձնացման ձևով ստեղծել թվայնացման վարչություն, իսկ թվայնացման, կապի և փոստի վարչությունն անվանափոխել կապի և փոստի վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.
3) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող շուկայի զարգացման վարչությունից առանձնացման ձևով ստեղծել միջազգային համագործակցության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում:
2. Այդ կապակցությամբ որոշման հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) թվայնացման վարչություն.
2) կապի և փոստի վարչություն.
3) բարձր տեխնոլոգիաների վարչություն.
4) գիտատեխնիկական վարչություն.
5) միջազգային համագործակցության վարչություն.
6) շուկայի զարգացման վարչություն.
7) ծրագրերի վարչություն.
8) ներքին աուդիտի բաժին:»:

Արխիվ

2024

2023