Վարչապետի որոշումներ

3 Փետրվարի 2020, 123 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1084-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի N 69-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1084-Ա որոշման հավելվածի՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «ՀՀ կրթության և գիտության» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,
բ. «Վ. Բուդումյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Նարինե Խաչատուրյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերով.
2) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս. Կարախանյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի խորհրդական» բառերը փոխարինել «Ա. Հովհաննիսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարի և գծանկարի ամբիոնի դասախոս» բառերով.
3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հավելված

Արխիվ

2024

2023