Վարչապետի որոշումներ

4 Փետրվարի 2020, 139 - Ա

ԱՐԱՅԻԿ ԽԶՄԱԼՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին 2020 թվականի փետրվարի 28-ից մարտի 3-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)՝ «Հայկական ոդիսական» հայ մշակույթին, երաժշտությանը և ֆիլմերին նվիրված փառատոնին մասնակցելու նպատակով:
2. Արայիկ Խզմալյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման ճանապարհածախսը, օրապահիկի և մեկ օրվա գիշերակացի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Խզմալյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման երեք օրվա գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արայիկ Խզմալյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023