Վարչապետի որոշումներ

4 Փետրվարի 2020, 144 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 29-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 13-ի «Պատվիրակություն Շվեյցարիայի Համադաշնություն գործուղելու մասին» N 29-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «Արմեն Ղազարյանինը» բառերը.
2) հավելվածում՝
ա. հանել «Ա. Ղազարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ (22.01.2020թ.-24.01.2020թ.)» բառերը,
բ. «Լ. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մոնիթորինգային մարմինների հետ համագործակցության բաժնի վարիչ» բառերից հետո «22.01.2020թ.-28.01.2020թ.» բառերը փոխարինել «22.01.2020թ.-24.01.2020թ.» բառերով:

Արխիվ

2024

2023