Վարչապետի որոշումներ

5 Փետրվարի 2020, 150 - Ա

ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական՝ մարդու իրավունքների հարցերով 1369-րդ նիստին մասնակցելու նպատակով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2020 թվականի մարտի 2-6-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (քաղաք՝ Ստրասբուրգ):
2. Եղիշե Կիրակոսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (քաղաք՝ Ստրասբուրգ) գործուղման ծախսերը (ավիատոմս, գիշերավարձ, օրապահիկ) կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Արխիվ

2024

2023