Վարչապետի որոշումներ

6 Փետրվարի 2020, 152 - Ա

ԿԱՐԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանին 2020 թվականի փետրվարի 11-ից 14-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ԵՏՄ Ֆինանսական շուկաների գծով Խորհրդատվական կոմիտեին կից ԵՏՄ անդամ երկրներում աուդիտի, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների կազմման բնագավառում ծառայությունների մատուցման միասնական շուկայի ձևավորման աշխատանքային խմբի հերթական նիստին մասնակցելու նպատակով։
2. Կարեն Ալավերդյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Ալավերդյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023