Վարչապետի որոշումներ

10 Փետրվարի 2020, 163 - Ա

ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին 2020 թվականի փետրվարի 17-21-ը գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Ամստերդամ)` «PUM նիդերլանդացի ավագ մասնագետներ» կազմակերպության կողմից ստացված հրավերով Նիդերլանդների առողջապահության կազմակերպման և կառավարման համակարգն ուսումնասիրելու և երկկողմ համագործակցության շուրջ բանակցելու նպատակով:
2. Անահիտ Ավանեսյանի՝ Նիդերլանդների Թագավորություն (Ամստերդամ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի` Նիդերլանդների Թագավորություն (Ամստերդամ) գործուղման հետ կապված կեցության ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Անահիտ Ավանեսյանի՝ Նիդերլանդների Թագավորություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023