Վարչապետի որոշումներ

12 Փետրվարի 2020, 177 - Ա

ՎԱՀԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանին 2020 թվականի փետրվարի 13-15-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Վրաստանի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Միխեյիլ Սարջվելաձեի և արդարադատության նախարարության բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալու, ինչպես նաև Վրաստանի արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող Հանրային ծառայությունների մատուցման սրահների գործունեությանը ծանոթանալու նպատակով:
2. Վահե Դանիելյանի և Անի Մխիթարյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վահե Դանիելյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

Արխիվ

2024

2023