Վարչապետի որոշումներ

12 Փետրվարի 2020, 192 - Ա

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին N 1937-Ն որոշման հավելվածի 10-րդ և 38-րդ կետերով՝
1. Արցախի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին հասարակական կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ստեղծել հասարակական կազմակերպություններին դրամաշնորհ հատկացնելու մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Արցախի Հանրապետությունում ընտրությունների հնարավոր երկու փուլերի դիտորդական առաքելություն իրականացնելու համար տրամադրվող դրամաշնորհի ընդհանուր գումարի չափը սահմանել 160 մլն ՀՀ դրամ: Ընդ որում, մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր կազմակերպությանը տրամադրվող ֆինանսավորման չափը չի կարող 80.000.000 մլն ՀՀ դրամից ավելի լինել:
3. Մրցութային հանձնաժողովին՝
1) հանձնաժողովի առաջին նիստը գումարել 2020 թվականի փետրվարի 13-ին, ժամը՝ 15:00-ին, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 1 շենքում.
2) ընդունել ի գիտություն, որ մրցույթի մասին հայտարարությունը պետք է հրապարակվի մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 12 օր առաջ:

Հավելված

Արխիվ

2024

2023