Վարչապետի որոշումներ

19 Փետրվարի 2020, 204 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 96 - Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 30-ի «Սուրեն Պապիկյանին և Արմեն Սիմոնյանին Շվեդիայի Թագավորություն գործուղելու մասին » N 96 – Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից և ամբողջ տեքստից հանել «Սուրեն Պապիկյանին և» բառերը.
2) որոշման 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար» բառերը.
3) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Սիմոնյանի՝ Շվեդիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:»:

 

Արխիվ

2024

2023