Վարչապետի որոշումներ

19 Փետրվարի 2020, 207 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 38-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի N 68-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 38-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «ՀՀ կրթության և գիտության նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով,
բ. «Հ. Սիմիդյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հ. Սիմիդյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերով,
գ. «Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերով,
2) որոշման հավելվածի «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ք. Մարուքյան - «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ գործառնությունների տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Համբարձումյան - «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Ա. Սարգսյան - «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի զարգացման գծով պրոդյուսեր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - «Երիտասարդական հայացք» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)» բառերով.
3) որոշման հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ռ. Ասրյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Զ. Գրիգորյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով:

 

 

Արխիվ

2024

2023