Վարչապետի որոշումներ

19 Փետրվարի 2020, 208 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1248-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի N 1033-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1248-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» և «Ուսանողության կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման հավելվածի «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Բ. Թունյան - B4B.am կայքի հիմնադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Մելիքսեթյան- «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Ն. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղար» բառերը փոխարինել «Կ. Սարգսյան - «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ)» բառերով,
գ. «Մ. Կարախանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության քարտուղարության պետ» բառերը փոխարինել «Մ. Կարախանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագետ» բառերով.
3) որոշման հավելվածի «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Մ. Պետրոսյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Լ. Կարապետյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ» բառերով:

 

Հավելված

Արխիվ

2024

2023