Վարչապետի որոշումներ

19 Փետրվարի 2020, 209 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1.Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի N 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման N 1 հավելվածում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի 7.1-ին կետը չափանիշներին բառից հետո լրացնել (բացառությամբ 7-րդ կետի 2-րդ ենթակետի) բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023