Վարչապետի որոշումներ

20 Փետրվարի 2020, 215 - Ա

ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԹՈՒՆԻՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին 2020 թվականի մարտի 1-6-ը գործուղել Թունիսի Հանրապետություն (Թունիս)՝ «Ճշմարտություն, հաշվետվողականություն և ակտիվների վերականգնում. ինչպե՞ս կարող է անցումային արդարադատությունը պայքարել կոռուպցիայի դեմ» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ռաֆիկ Գրիգորյանի` Թունիսի Հանրապետություն (Թունիս) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռաֆիկ Գրիգորյանի՝ Թունիսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023