Վարչապետի որոշումներ

21 Փետրվարի 2020, 228 - Ա

ՍԱՌԱ ԱՆՋՈՐԳՈԼՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջորգոլյանին 2020 թվականի մարտի 5-10-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (քաղաք՝ Նյու Յորք) Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից 2020 թվականի մարտի 7-ին անցկացվող «Կանայք ցնցում են աշխարհը» խորագրով համաժողովին մասնակցելու, իսկ մարտի 8-ին՝ CSW Forum հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող Միավորված ազգերի կազմակերպության կանանց կարգավիճակի հանձնաժողովի առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու նպատակով:
2. Սառա Անջորգոլյանի՝ գործուղման ավիատոմսի (Երևան-Նյու Յորք-Երևան), գիշերակացի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջորգոլյանին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Արխիվ

2024

2023