Վարչապետի որոշումներ

21 Փետրվարի 2020, 230 - Ա

ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին 2020 թվականի մարտի 2-3-ը գործուղել Ավստրիայի Հանրապե-տություն (Վիեննա)` Միացյալ ազգերի կազմակերպության թմրամիջոցների դեմ պայ-քարի հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով և 2020 թվականի մարտի 4-5-ը՝ Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն)` «Եվրոպական տարածաշրջա-նում թվային առողջապահական համակարգի ապագան» խորագրով Առողջապահության համաշխարհային կազմակերպության երկրորդ սիմպոզիումին մասնակցելու նպատակով:
2. Անահիտ Ավանեսյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման ճանապարհածախսը (միակողմանի ավիատոմս` Երևան-Վիեննա) և կեցության ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտա-սահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի` Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Անահիտ Ավանեսյանի՝ Ավստրիայի Հանրապետություն և Դանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023