Վարչապետի որոշումներ

24 Փետրվարի 2020, 247 - Ա

ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին 2020 թվականի մարտի 25-ից 27-ը գործուղել Թուրքմենստան (Ավազա)՝ «Աշգաբադյան գործընթաց. Ֆինանսավորում հանուն ավելի լավ փոխկապակցման» խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Թուրքմենստան (Ավազա) գործուղման ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023