28 Փետրվարի 2020, 266 - Ա
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1.  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի  «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1347-Ա որոշման մեջ  «առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերը փոխարինել «տեղակալ Վահե Դանիելյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019  թվականի դեկտեմբերի 16-ի  «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող)  նշանակելու մասին» N 1911-Ա որոշման մեջ  «առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերը փոխարինել «տեղակալ Վահե Դանիելյանին» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի  «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող)  նշանակելու մասին» N 1849-Ա որոշման մեջ «առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերը փոխարինել «տեղակալ Վահե Դանիելյանին» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 19-ի  «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ  նշանակելու մասին» N 1719-Ա որոշման մեջ «առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերը փոխարինել «տեղակալ Վահե Դանիելյանին» բառերով: