Վարչապետի որոշումներ

6 Մարտի 2020, 323 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 752-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով.
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Անվտանգության խորհրդի գրասենյակի կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատելու մասին» N 752-Լ որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի
1) «Քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչություն» ենթաբաժնի «Ժողովրդավարական ինստիտուտների բաժին» պարբերությունում՝ 42-րդ կետի «2» թիվը փոխարինել «1» թվով և «Ընդամենը 5» բառերը փոխարինել «Ընդամենը 4» բառերով.
2) «Ընդամենը 44» բառերը փոխարինել «Ընդամենը 43» բառերով։
2. 4-րդ կետում «3» թիվը փոխարինել «4» թվով.
3. 6-րդ կետից հետո երկու տողերը շարադրել նոր բովանդակությամբ հետևյալ խմբագրությամբ՝
« Ընդամենը   12
Ընդամենը    1+12 »։

 

Արխիվ

2024

2023