Վարչապետի որոշումներ

16 Մարտի 2020, 352 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 659-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 699-Լ և N 727-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 659-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշմամբ հաստատված նախարարության կառուցվածքում գնումների համակարգման և տնտեսական բաժինը վերակազմավորել գնումների համակարգման և կազմատնտեսական վարչության․
2) այդ կապակցությամբ որոշման հավելվածի 34-րդ կետի 8-րդ ենթակետի «գնումների համակարգման և տնտեսական բաժինը» բառերը փոխարինել «գնումների համակարգման և կազմատնտեսական վարչությունը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023