Վարչապետի որոշումներ

22 Ապրիլի 2020, 482 - Ա

ՀԵՐՄԻՆԵ ԿԱՏՎԱԼՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Հերմինե Կատվալյանի դիմումը՝
1. Հերմինե Կատվալյանին նշանակել վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ30-19.1-Ղ3-1)։
2. Հերմինե Կատվալյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Արխիվ

2024

2023