Վարչապետի որոշումներ

29 Ապրիլի 2020, 504 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 10-րդ կետում՝
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով.
«3.1) սնանկության կառավարիչների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու օրենքով նախատեսված լիազորության իրականացման ապահովումը.»,
բ. 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) սնանկության կառավարիչների ուսուցման, հատուկ համակարգչային ծրագրի միջոցով սնանկության կառավարիչների ընտրության և ծրագրի սպասարկման, որակավորման ստուգումների կազմակերպման, անցկացման, որակավորման շնորհման և դադարեցման, սնանկության կառավարիչների հաշվառման ապահովումը.».
2) 11-րդ կետում՝
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին ենթակետով.
«4.1) սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կազմակերպում և իրականացում.»,
բ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) սնանկության գործերով կառավարիչների որակավորման ստուգման կազմակերպումը և իրականացումը, որակավորման շնորհումը.»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին և 5.2-րդ ենթակետերով.
«5.1) հատուկ համակարգչային ծրագրի միջոցով սնանկության կառավարիչների ընտրության գործընթացի ապահովումը և ծրագրի սպասարկումը.
5.2) սնանկության գործով կառավարչին հաշվառելը և հաշվառումից հանելը.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023