Վարչապետի որոշումներ

15 Մայիսի 2020, 578 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 935-Ա ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 484-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի «Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 935-Ա որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 20-ի N 788-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 484-Ա որոշումը։
 

Արխիվ

2024

2023