Վարչապետի որոշումներ

20 Մայիսի 2020, 596 - Ա

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ, ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ՄԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և լուսաբանելու նպատակով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին, մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին 2020 թվականի մայիսի 21-22-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի վրա:
3. Էդուարդ Աղաջանյանի, Վահե Հակոբյանի, Մանե Գևորգյանի և Արմեն Խաչատրյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին, մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023