Վարչապետի որոշումներ

3 Հունիսի 2020, 661 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 614-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Զ. Բաթոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (խորհրդի նախագահ)» բառերով.
2) «Զ. Բաթոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերը փոխարինել «Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերով։

Արխիվ

2024

2023