Վարչապետի որոշումներ

29 Հունիսի 2020, 755 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 393-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված` N 5398-AM ֆինանսավորման համաձայնագրով հատկացված միջոցներով իրականացվող` «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունվարի 14-ի N 16-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 393-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. հանել «Գ. Գասպարյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ» և «Վ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման վարչության պետ - գլխավոր հաշվապահ» բառերը,
բ. «Ժ. Անդրեասյան» բառերը փոխարինել «Տ. Ստեփանյան» բառերով:
2) որոշման N 2 հավելվածում՝
ա. 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ծրագրի ֆիդուցիար հատվածն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնի՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեության նկատմամբ վերահսկողությունը.»,
բ. 7-րդ կետի 8-րդ ենթակետում «ԾԻՎ-ի» բառը փոխարինել «ԱՍՀՆ-ի» բառով,
գ. 9-րդ կետում «կամ ԾԻՎ-ի ղեկավարի» բառերը հանել,
դ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:»,
ե. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում մրցույթների հայտահրավերները, ներկայացված մրցութային առաջարկների վերաբերյալ տեղեկանքները, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովների` հաղթող ճանաչելու մասին որոշումները, նախատեսվող գների հիմնավորումները, նախատեսվող գնից բարձր գնառաջարկների հիմնավորումները:»:
զ. 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները:»:
 

Արխիվ

2024

2023