Վարչապետի որոշումներ

30 Հունիսի 2020, 758 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 751-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատում որպես հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում ստեղծել պարեկային ծառայությունը և օպերատիվ կառավարման կենտրոնը։
2. Սույն որոշման առաջին կետի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» N 751-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ և 13-րդ ենթակետերով.
«12) պարեկային ծառայություն.
13) օպերատիվ կառավարման կենտրոն:».
2) 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) ոստիկանության պարեկային ծառայությանը ենթակա շարային ստորաբաժանումները։»:

Արխիվ

2024

2023