Վարչապետի որոշումներ

13 Հուլիսի 2020, 795 - Ա

ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 58-Ա որոշման մեջ «Արման Ուդումյանին» բառերը փոխարինել «Աննա Ժամակոչյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 453-Ա որոշման մեջ «տեղակալ Արման Ուդումյանին» բառերը փոխարինել «առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանին» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 593-Ա որոշման մեջ «Արման Ուդումյանին» բառերը փոխարինել «Աննա Ժամակոչյանին» բառերով:

Արխիվ

2024

2023