Վարչապետի որոշումներ

7 Օգոստոսի 2020, 911 - Ա

ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՌԱ ԱՆՋԱՐԳՈԼՅԱՆԻՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանին 2020 թվականի օգոստոսի 8-12-ը ներառյալ գործուղել Լիբանանի Հանրապետություն (քաղաք Բեյրութ)՝ հումանիտար բեռն ուղեկցելու, հայ համայնքի ընդհանուր իրավիճակին, խնդիրներին ծանոթանալու, համայնքային կառույցների, հոգևոր շրջանակների հետ հանդիպելու, կարիքները գնահատելու և անհրաժեշտ աջակցության ուղիները մշակելու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի և Սառա Անջարգոլյանի՝ գործուղման ծախսերը (գիշերակաց և օրապահիկ) կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-սփյուռք գործակցության ծրագիր» ծրագրի «աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Ընդունել ի գիտություն, որ գործուղումն իրականացվելու է հումանիտար օգնությունը փոխադրող ինքնաթիռով:

 

Արխիվ

2024

2023