Վարչապետի որոշումներ

12 Օգոստոսի 2020, 918 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 408-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին N 408-Ա որոշման հավելվածի 6-րդ կետում «2020 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ բառերը փոխարինել «2021 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ բառերով:

Արխիվ

2024

2023