Վարչապետի որոշումներ

16 Սեպտեմբերի 2020, 1056 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2019
թվականի հունվարի 9-ի N 2-Ն որոշման հավելվածի 11-րդ և 48-րդ կետերը՝
1. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման էլեկտրոնային դասընթացների համակարգով (MOODLE) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում կազմակերպվող քաղաքացիական ծառայողների 2020 թվականի
վերապատրաստումներին մասնակցելու նպատակով հաստատել՝
1) «Խնդրի լուծում» ծրագրով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Տեղեկատվության հավաքագրում» ծրագրով Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ցանկը՝
համաձայն N 2 հավելվածի.
3) «Որոշումերի կայացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Վերապատրաստվող յուրաքանչյուր աշխատողի վերապատրաստման 5-րդ և 10-րդ
օրերն ազատել ծառայողական պարտականությունների կատարումից՝ քաղաքացիական
ծառայության իր զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ:

հավելված1

հավելված2

հավելված3

Արխիվ

2024

2023